«Եթե ինչ-որ մեկը 5 ամսվա ընթացքում 7 անգամ տեսակետ է փոխում, դա հասկանում եք, իսկ որ ՀՅԴ-ն նույն բանն է ասում, չե՞ք հասկանում». Սպարտակ Սեյրանյան

Oct 23, 2018 Comments Off on «Եթե ինչ-որ մեկը 5 ամսվա ընթացքում 7 անգամ տեսակետ է փոխում, դա հասկանում եք, իսկ որ ՀՅԴ-ն նույն բանն է ասում, չե՞ք հասկանում». Սպարտակ Սեյրանյան

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը իր ելույթում անդրադարձավ «Ընտրական օրենսգրքին» և ասաց, որ եթե իրենց առաջարկներից ոչ մեկը՝ ամենաանմեղն էլ չի ընդունվում, ինչպե՞ս են միանալու արտահերթ անելու ստորագրահավաքին, բայց դա չի նշանակում, թե իրենք դեմ են ԸՕ-ին. «Ուզում եմ եւս մեկ անգամ հստակ հայտարարել, որ Դաշնակցությունը երեկ կողմ էր քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին, երկուշաբթի դարձյալ կողմ է քվեարկելու: Ասում են, թե չեն հասկանում Դաշնակցության մոտեցումները: Լավ, եթե ինչ-որ մեկը 5 ամսվա ընթացքում 7 անգամ տեսակետ է փոխում, դա հասկանում եք, իսկ որ ՀՅԴ-ն 5 ամիս շարունակ նույն բանն է ասում, չե՞ք հասկանում: Այդ ոնց էր՝ 5 ամիս առաջ ասում էինք այն, ինչ կառավարության ծրագրում գրված էր, հասկանում էիք: Երբ քառյակով հավաքվում էինք, ընդհանուր հայտարարի էինք եկել, այդ ժամանա՞կ էլ չէիք հասկանու ինչ է ասում ՀՅԴ-ն: Բայց այն ժամանակ դուք կողմ եք եղել նրան, ինչ ասում էր Դաշնակցությունը: Այսինքն՝ ստացվում է, որ եթե ինչ-որ բան այդ պահին ինձ ձեռ է տալիս՝ հասկանում եմ, եթե այդ պահին ձեռ չի տալիս` չեմ հասկանում: Եկեք հասկանալ-չհասկանալու խնդիրը տարանջատենք, թեեւ քաղաքական պայքար է, ամեն ինչ հասկանում եմ, բայց խեղաթյուրել պետք չէ»:

Նա ասաց, որ պետք է կոնսենսուսով լինի ամեն ինչ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: