Ստորագրություններն արդեն հավաքվել են

Oct 23, 2018 Comments Off on Ստորագրություններն արդեն հավաքվել են

Արդեն տեղեկացրել ենք,որ ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները նախաձեռնել էին ստորագրահավաք, որպեսզի հոկտեմբերի 29-ին անցկացվի ԱԺ արտահերթ նիստ՝ ԸՕ-ի բարեփոխումների փաթեթն ընդունելու համար:

  Բավարար թվով ստորագրություններ արդեն հավաքվել են, և արտահերթ նիստ ամեն դեպքում տեղի կունենա: ՀՅԴ-ն չի միացել արտահերթ նիստ գումարելու պատգամավորների ստորագրահավաքին, հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե այսօր ստորագրությունները հանձնեն, հնարավոր կլինի երկուշաբթի արտահերթ նիստ հրավիրել»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: