«Հիմա ի՞նչ, պարոն Փաշինյանին սկսենք համոզել, որ Հայաստանում օլիգարխներ կա՞ն». Հրանուշ Խառատյան

Oct 20, 2018 Comments Off on «Հիմա ի՞նչ, պարոն Փաշինյանին սկսենք համոզել, որ Հայաստանում օլիգարխներ կա՞ն». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, գրել է.

«Հիմա ի՞նչ, պարոն Փաշինյանին սկսենք համոզել, որ Հայաստանում օլիգարխներ կա՞ն: Թե՞ ինքներս մեզ համոզենք, որ ՍԱՍ-ի Արտակը, Սամվել Ալեքսանյանը, Միհրան Պողոսյանը և «ընկերությունը» Ազգային ժողովում սպասարկում են ՀՀ քաղաքացիների շահերը

Օլիգարխիա (հին հունարեն ὀλιγαρχία «քչերի իշխանություն») — քաղաքացիների հարաբերականորեն փոքրաթիվ խմբի ձեռքին իշխանության կենտրոնացման (օրինակ՝ մենաշնորհայնացված խոշոր կապիտալի ներկայացուցիչների ձեռքին) քաղաքական ռեժիմ, որի ժամանակ իշխանությունը սպասարկում է ոչ թե քաղաքացիների, այլ այդ մարդկանց անձնական և խմբային շահերը: Օլիգարխները կամ իրենք կարող են լինել կառավարության անդամներ, կամ իրենց անձնական ու խմբային շահերի նպատակով կարող են վճռական ազդեցություն ունենալ կառավարության ձևավորման և ընդունվող որոշումների վրա»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ Հայաստանում օլիգարխներ չկան, իսկ երբ լրագրողները հարցրել էին՝ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ՞, կրկնել էր նույնը՝ հավելելով. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: