ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը դատապարտում է Միլսի հայտարարությունը

Oct 18, 2018 Comments Off on ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը դատապարտում է Միլսի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը դատապարտում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ EVN Report-ի հետ զրույցում հնչեցրած տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Թե քաղաքական, թե պատմական և թե իրավական առումներով խնդրո առարկա տարածքները որևէ պարագայում չեն կարող դիտարկվել որպես «գրավյալ տարածքներ»: Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ևս երբևէ չի օգտագործվել այդ որակավորումը: Աներկբա է, որ Արցախի Հանրապետությունում չկան գրավյալ տարածքներ, կան մեր պատմական Հայրենիքի բռնազավթված տարածքներ, որոնց մի մասը ազատագրվել է Արցախյան ազատամարտի ընթացքում՝ հայության անմնացորդ նվիրումի և հերոս հայորդիների արյան գնով, որոնք Արցախի Հանրապետության սահմանադրությամբ հանդիսանում են Արցախի Հանրապետության անբաժանելի մաս։ Արցախյան ազատամարտը, հայության ազատագրական պայքարի մի հանգրվանն է, որին մեզ բախտ է վիճակվել մասնակցել և այսօր էլ պատրաստ ենք ապահովել մեր հայրենի սահմանների անվտանգությունը: Վճռականորեն հայտարարում ենք, որ մեր պայքարն ավարտված չէ: Իսկ հողերի վերադարձի մասին ցանկացած խոսակցություն մերժելի է և դատապարտելի:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: