Վտանգները միշտ կան,պետք չէ թուլանալ

Oct 16, 2018 Comments Off on Վտանգները միշտ կան,պետք չէ թուլանալ

«Ուժային կառույցները միշտ էլ աշխատում են «արտակարգ» ռեժիմով:  Մենք կատարում ենք մեր պարտականությունները օրենքի շրջանակներում: Մենք մեր պարտականությունները կատարելու ենք բարեխիղճ կերպով»,-   կառավարության նիստից հետո ,անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ուժային կառույցներն աշխատելու են արտակարգ ռեժիմով,ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

Հարցին՝ հակահեղափոխության կամ սաբոտաժի վտանգ չկա՞, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Գիտեք, վտանգները միշտ կան: Մենք այն տեսակետին ենք, որ պետք չէ թուլանալ: Մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի Հայաստանի տարածքում բացառենք ցանկացած օրինախախտում, որոնք հատկապես կապված են ձեր նշած դեպքերի հետ:Սահմանադրությամբ ուժային կառույցները ենթարկվում են վարչապետին, իսկ ԱԱԾ-ի խնդիրներից մեկը սահմանադրական կարգի պահպանումն է: Մենք ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին և թույլ չենք  տա, որ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն խախտումներ, որոնք կհանգեցնեն սահմանադրական կարգի խախտման»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: