«Մենք կարող ենք ամբողջ մոլորակը փակել, և ոչ մի ինքնաթիռ օդ չի բարձրանա». Ժիրինովսկի

Oct 15, 2018 Comments Off on «Մենք կարող ենք ամբողջ մոլորակը փակել, և ոչ մի ինքնաթիռ օդ չի բարձրանա». Ժիրինովսկի

ՌԴ պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման եթերում հայտարարել է, որ Ռուսաստանն ունի С-600 և С-700 հակաօդային պաշտպանության համակարգեր: Այսպես է քաղաքական գործիչը մեկնաբանել Ռուսաստանի կողմից Սիրիային С-300 զենիթահրթիռային համակարգերի տրամադրումը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հանդիսատեսը Ժիրինովսկիի հայտարարությունը ծիծաղով է ընդունել, իսկ հաղորդավար Սոլովյովը կատակել է՝ ասելով, որ պետք չէ բոլոր գաղտնիքներն ասել, «թե չէ մեկ էլ տեսար նա կպատմի С-1500 սարսափազդու համակարգի մասին»:

Տեսանյութի այդ հատվածը՝ 1:57 րոպեից.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: