Ռուսական ֆուտբոլում մեծ սկանդալ է

Oct 09, 2018 Comments Off on Ռուսական ֆուտբոլում մեծ սկանդալ է

Ռուսական սպորտում վերջին երկու օրերին քննարկվող գլխավոր թեման Զենիթի և Կրասնոդարի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինի և Պավել Մամաևի ծեծկռտուքներն են:

Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստները Մոսկվայի սրճարաններից մեկում ծեծի են ենթարկել ՌՖ առևտրի և արտադրության նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակին և առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Գայսինին:

Այսօր պարզվել է, որ նույն օրը Մամաևն ու Կոկորինը ծեծի են ենթարկել ՌՖ Առաջին ալիքի լրագրող Օլգա Ուշաևայի վարորդին՝ 33-ամյա Վիկտոր Սոլովյովին: Ըստ իրավաբանների, երկուսն էլ կարող են ազատազրկվել մինչև 8 տարի ժամկետով: Նշենք, որ ներկա պահին Կոկորինն ու Մամաևը ձերբակալված են:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: