Միհրան Պողոսյանի գործերը լավ չեն. փոքր վնաս չի հասցրել նաեւ նրա որդին

Sep 25, 2018 Comments Off on Միհրան Պողոսյանի գործերը լավ չեն. փոքր վնաս չի հասցրել նաեւ նրա որդին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ Datalex համակարգի, մի շարք ընկերություններ գումարի բռնագանձման պահանջով հայցեր են ներկայացրել ընդդեմ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի: Ծաղկաձորում գտնվող հյուրանոցային շքեղ համալիրի դեմ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան հայց են ներկայացրել «Սոս-սիսթեմս» ՍՊԸ-ն, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն՝ 611 հազար 400 դրամ գումարի պահանջով:

Մեր տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանի գործերը տեւական ժամանակ է՝ լավ չեն, «Կեչառիս» հյուրանոցը բավականին պարտքեր ունի մատակարար ընկերություններին: Ի դեպ, վերջերս նա հաճախ է այցելում «Կեչառիս», որին կից «Կեչառիս Գարդնս» քոթեջներն էլ վաճառքի է հանել: Լավատեղյակները «Կեչառիսի» դժվարությունները բացատրում են վատ մենեջմենթով։ Ասում են՝ փոքր վնաս չի հասցրել նաեւ նրա որդին, ով ընկերների հետ հաճախ է գալիս՝ ուտում-խմում-գնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: