Ընտրեք՝ հավերժ միտինգ թե համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյան

Sep 19, 2018 Comments Off on Ընտրեք՝ հավերժ միտինգ թե համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյան

Երևանը կանգնած է պարզ ընտրության առաջ` հավերժ միտինգ թե համառ աշխատանք: Այդ մասին Երևանի ավագանու ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Քարոզարշավին մնացել է երկու օր, և սրանք շատ կարևոր երկու օրեր են։ Երևանը կանգնած է ընտրության առաջ` հավերժ միտինգ թե համառ աշխատանք: Կոչ եմ անում բոլոր թեկնածուներին, բացառությամբ մեկի, այս երկու օրերին խոսել միայն քաղաքի և քաղաքացու հոգսերից։ Սա կլինի մեր միասնական պատասխանը հայհոյանքին, թշնամանքին, հասարակությանը սևի ու սպիտակ բաժանելու կոչերին»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Նա հայտնել է, որ խոշոր օտարերկրյա ներդրողների հետ պայմանավորվածություններ ունի, որպեսզի նրանք օգնեն լուծելու Երևանի տասնամյակներով չլուծված խնդիրները։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: