Ում կողմից է ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել. Սասուն Խաչատրյանի սենսացիոն հայտարարությունը (video)

Sep 12, 2018 Comments Off on Ում կողմից է ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել. Սասուն Խաչատրյանի սենսացիոն հայտարարությունը (video)

Ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Այսօր կարող ենք ասել, որ նա սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Նա սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանը արտակարգ դրություն էր մտցրել՝ հայտարարելով, որ զոհեր կան»,-հայտարարեց ՀՔԾ պետը՝ հավաստիացնելով, որ ունեն հստակ ապացույցներ:

Ըստ ՀՔԾ պետի՝ Աբգարյանին վիրավորում է հասցվել, որ Քոչարյանի խոսքերը հիմնավորվեն, քանի որ նախքան Քոչարյանի հայտարարությամբ հանդես գալը որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: