«Այդպես չի կարելի, մանիպուլյացիայի մեթոդ է». Քոչարյանի պաշտպան

Aug 16, 2018 Comments Off on «Այդպես չի կարելի, մանիպուլյացիայի մեթոդ է». Քոչարյանի պաշտպան

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ ստացվում է՝ ՀՀ անունից դատական ակտը հայտարարվում է ապօրինի։

«ՀՔԾ-ն խոսում է Հայաստանի Հանրապետության անունից, և եթե նա ասում է, որ դատական ակտն ապօրինի է։ Նման հայտարարություններն իրենք իրենցով ապօրինի են, չի կարելի նման բան ասել: Հայաստանի անունից որևէ պետական մարմին իրավունք չունի դատական ակտը կոչել ապօրինի: Ընդ որում՝ այս պահին օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտ է, որովհետև թեև բողոքարկմնան ենթակա դատական ակտ է, բայց ուժի մեջ է հրապարակման պահից։ ՀՔԾ-ն կարող էր ասել, որ համամիտ չեն այս դատական ակտի հետ, պատրաստվում են բողոքարկել, բայց ոչ թե ասել՝ ապօրինի է։ ՀՔԾ այս հայտարարության մեջ տեսնում եմ հաճոյանալու ցանկություն»,- պարզաբանեց փաստաբանը:

Անդրադառնալով ՀՔԾ-ի այն դիրքորոշմանը, որ դատարանը կալանքի հիմքերի փոխարեն՝ անդրադարձել է մեղադրանքին, Հայկ Ալումյանը ասաց.

«Եթե ՀՔԾ-ն այսքան բան հանրությանն առանց բացատրելու ասում է, և հանրությունն ընդունում է, որ ՀՔԾ-ն ճիշտ էր, դատարանը՝ սխալ, այդպես չի կարելի, մանիպուլյացիայի մեթոդ է»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: