Սոցաջակցության ծառայության պետը 204 000 դրամ կաշառք է վերցրել

Aug 14, 2018 Comments Off on Սոցաջակցության ծառայության պետը 204 000 դրամ կաշառք է վերցրել

Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ.-ն 2013-2017թթ. ընկած ժամանակահատվածում նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց Վայք քաղաքի բնակչուհի Մ.Թ.-ից անձամբ պահանջել և նրանցից ստացել է ընդհանուր խոշոր չափի՝ 204.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու փաստ, ՀՀ քրեական օրենսգրքի 311 -րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: