Արտակարգ դեպք Վանաձոր-Դիլիջան ճանապարհին

Aug 13, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Վանաձոր-Դիլիջան ճանապարհին

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր- Դիլիջան ավտոճանապարհի Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում հսկա ապառաժ ժայռաբեկորները պոկվել և ընկել են ճանապարհին: Նշված հատվածում երթևեկությունը դարձել է անանցնելի: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարութան փրակարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի կարգարդությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ հսկայական ժայռաբեկորները ճանապարհից հեռացնելու ուղղությամբ: Այդ ընթացում տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով , բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Իրավիճակի մասին տեղեկացվել; է Լոոռւ մարզպետ Հրանտ Մարգարյանը, ում կարգադրությամբ մարզպետարանի համապաստախան վարչության ծառայողները ժամանում են դեպքի վայր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում քարաթափման դեպքերն հաճախակի են լինում և ժամանակն է, որպեսզի համապատասխան մասնագետները կատարեն անհրաժետ աշխատանքներ, այդ թվում՝ պայթեցման, որպեսզի վտանգավոր ժայռաբեկորները հեռացվեն, հակառակ դեպքում, եթե հետևություններ չարվի, հնարավոր է, հետագայում քարաթափման հետևանքով արտակարգ դեպքեր տեղի ունենան:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: