ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Aug 11, 2018 Comments Off on ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: