Մի հատ տրակտոր տվին կամ 100 դոլար, պրծավ . Փաշինյան

Aug 10, 2018 Comments Off on Մի հատ տրակտոր տվին կամ 100 դոլար, պրծավ . Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք,որ  Նիկոլ Փաշինյանը  աշխատանքային այցով Տավուշի մարզում է: Նոյեմբերյանցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետն անդրադարձավ բնակիչների բարձրացրած խնդիրներին՝ վերաբերող գյուղտեխնիկային, ճանապարհներին: «Ես գիտեմ, որ մարզում մարդիկ կան, որ իրենց հողում նենց բան են աճեցնում, վաճառքի նենց ցանց են ստեղծել, որ լավ էլ ապրում են: Էս ուղղությամբ պետք է մտածել: Հողը կա, ջուրը կա, պետք է աշխատել, մենք էլ կօգնենք, որ վարկերի տոկոսներն իջնեն: Իսկ ընդհանուր առմամբ, որ ասում եք՝ հուսահատություն, դրա մասին մոռացեք: Պետք է աշխատենք իրար հետ՝ ուս-ուսի տված: Մենք ասում ենք տեխնիկայի մի մասը կառավարությունը տալիս է, մյուս մասն էլ պետք է համայնքը տա: Օգնության տրամաբանությունը՝ այ մի հատ տրակտոր տվին կամ 100 դոլար, պրծավ: Ասել՝ կառավարություն, դու էս, արա, էն արա, ճիշտ չէ, պիտի ասել՝ կառավարություն, արի իրար հետ էս անենք, էն անենք»,- ասաց Փաշինյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: