Երևանում տղամարդը ծեծել է մորն ու քրոջը. գործը դատարանում է

Jul 22, 2018 Comments Off on Երևանում տղամարդը ծեծել է մորն ու քրոջը. գործը դատարանում է

Երևանում 50-ամյա տղամարդը մեղադրվում է Ամանորին մորն ու քրոջը ծեծելու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ Համլետ Մ.-ն հունվարի 1-ին կենցաղային հարցերի շուրջ վիճել է քրոջ հետ և մի քանի անգամ բռունցքներով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին:

Վիճաբանության ժամանակ Համլետը նաև մորն է ծեծել, երբ վերջինս փորձել է որդուն հանդարտեցնել:

50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Գործը քննվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: