Վերականգնվել է 5 մլրդ դրամից 1,1 մլրդ-ը. իսկ մնացա՞ծը

Jul 19, 2018 Comments Off on Վերականգնվել է 5 մլրդ դրամից 1,1 մլրդ-ը. իսկ մնացա՞ծը

Կառավարությունն այսօր՝ հուլիսի 19-ին, իր նիստում հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2017-ին, ընդհանուր առմամբ, 44 ստուգում է իրականացվել, որոնք եղել են և ծրագրավորված ստուգումները, և իրավապահների պահանջով իրականացված, նաև վարչապետի հանձնարարականով իրականացված ստուգումները: Արձանագրվել է 4 մլրդ 978 մլն դրամի խախտում, որից վերականգնվել է 1 մլրդ 109 մլն դրամ:

Վարչապետը հետաքրքրվեց, թե  մնացածն ինչո՞ւ չի վերականգնվել:

«Ամեն մեկն իր ճակատագիրն ունի:Վերահսկողություն իրականացնող մարմինն արձանագրում է այն, ինչ տեսնում է, բայց այդ խախտումները երբեմն թաքնված են ոչ թե կատարման մեջ, այլ այն կարգավորումների մեջ, որով այդ կատարումն արվել է: Այսինքն ակնկալել, որ եթե մի գումար արձանագրվել է, այդ ամբողջը կվերականգնվի, տեղին չի կարող լինել: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք չէին էլ կարող վերականգնվել: Այդպիսի բաներ կա այս պատմության մեջ: Պետք է այնպես անել, որ երկակի մեկնաբանության տեղ չլինի: Յուրաքանչյուր կարգավորում, անգամ վատ կարգավորում պետք է պահել, ոչ թե կատարել խախտմամբ»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: