Սումգայիթում իրավիճակը թեժանում է

Jul 16, 2018 Comments Off on Սումգայիթում իրավիճակը թեժանում է

Ինչպես հայտնում են haqqin.az-ը, Սումգայիթում իրավիճակը թեժանում է: Ադրբեջանի իրավապահները հուլիսի 15-ին հատուկ գործողություններ են իրականացրել և բերման ենթարկել արմատական կրոնական կազմակերպությունների 18 անդամի:

Այդ արմատականները ղեկավարվել են արտասահմանից և ցանկացել են Սումգայիթում կրկնել Գյանջայի իրադարձությունները՝ անկարգություններ և հանցագործություններ:

«Ստացված տեղեկատվության վերլուծությունից հետո, արմատականներին սկսել են հետևել իրավապահները և պլանները բացահայտել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հատուկ գործողությունները շարունակվում են:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: