Ֆրանսիայում միջուկային օբյեկտներում վթարների վտանգ կա
Parisien թերթը` հղում անելով հանձնաժողովի հաշվետվությանը հայտնում է,որ Ֆրանսիայի խորհրդարանի միջուկային օբյեկտների անվտանգության վերահսկման հատուկ հանձնաժողովը նախազգուշացրել է ֆրանսիական ատոմակայաններում վթարների հնարավորության մասին:
5 ամսվա հետաքննության արդյունքներով խորհրդարանական փորձագետները եզրակացրել են, որ երկրի ատոմային կայանները «բավարար չափով» պաշտպանված չեն տարերային աղետներից և «մարդկային գործոններից», այդ թվում ահաբեկչական հարձակումներից:
Խորհրդարանականները նաև ուշադրություն են հրավիրել ատոմակայանների սպասարկման մեջ ներգրավված մեծ թվով ենթակապալառուներին:
«Սպասարկմանը երրորդ կողմին ներգրավելով (ԱԷԿ-ի օպերատորը), EDF-ն աստիճանաբար կորցրել է իր գիտելիքները: Այն այլևս չի կարող ռեակտորների հետ ինքնուրույն մի շարք բարդ գործողություններ իրականացնել», – ասել է հանձնաժողովի մամուլի քարտուղարը, Սոմմա շրջանից պատգամավոր Բարբարա Պոմպիլին, որի խոսքը ներկայացված է հաղորդագրության մեջ: