Թուրքիայի միակ հայկական գյուղում արտահերթ ընտրություններ էին

Jun 25, 2018 Comments Off on Թուրքիայի միակ հայկական գյուղում արտահերթ ընտրություններ էին

Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլում,  նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ տեղի  բնակիչները գյուղի ընտրատեղամասում կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։

Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող և բացառապես հայերով բնակեցված գյուղը ունի 135 բնակիչ, որոնցից 102-ն ունի ընտրելու իրավունք։ Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը հայտնել է, որ գյուղի ընտրողներն արդեն օգտվել է ընտրելու իրավունքից։

«Ընտրողների մասնակցությունը լավ է եղել, բայց մեր ուսանողների մի մասը չի կարողացել գալ։ Ընտրողներ էլ կան, որ արտասահմանում և Ստանբուլում են։ Իսկ մյուսներն արդեն քվեարկել են»,- հայտնել Քարթունը՝ հույս հայտնելով, որ ընտրություները երկրում կանցնեն առանց միջադեպերի։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: