Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է մեկներ Մոսկվա,բայց…

Jun 19, 2018 Comments Off on Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է մեկներ Մոսկվա,բայց…

Հրապարակ օրաթերթը գրում է.

Մեր տեղեկություններով` ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է մեկներ Մոսկվա՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը, սակայն վերջին պահին որոշվել է, որ չմեկնի՝ ռուսները ոգեւորված չեն իր անձով։ Սակայն Հայաստանից մեկնող խումբը նրան տեսել էր օդանավակայանում։ Այս կազուսը մեզ բացատրեց վարչապետի մամուլի խոսնակը․ այո, ճիշտ է՝ Արմեն Գրիգորյանը եղել է օդանավակայանում, սակայն պատվիրակության կազմում չի մեկնել։

«Այդ դեպքում ի՞նչ էր անում նա օդանավակայանում»։ «Ճանապարհում էր Նիկոլ Փաշինյանին՝ մյուս փոխվարչապետների ու պաշտոնյաների հետ»։ Ղեկավարին ձեռքով անելու բարի, հին ավանդույթը շարունակվում է նաեւ «նոր Հայաստանո՞ւմ»։ «Դե, դա միայն ձեռքով անելու ավանդույթ չէ․ առավոտ վաղ պաշտոնյաները նաեւ աշխատանքային-անհրաժեշտ հարցեր էին քննարկում պարոն Փաշինյանի հետ»։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: