Մանվել Գրիգորյանն անգամ Էջմիածինում տուն չուներ. Արամ Սարգսյանը մանրամասներ է պատմում

Jun 18, 2018 Comments Off on Մանվել Գրիգորյանն անգամ Էջմիածինում տուն չուներ. Արամ Սարգսյանը մանրամասներ է պատմում

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալմանն ու նրա առանձնտանը հայտնաբերված իրերին, նշեց, որ կատարվածը աններելի մեղք է: Ինչպես ասաց՝ այդ տղաներն անցան պատերազմի փորձությունը, բայց ցավոք չկարողացան հաղթահարել խաղաղության, նյութապաշտության փորձությունը և նմանվեցին իր տված  կաթը թափող կովին.

«Մինչ 99 թվականը Մանվել Գրիգորյանը ոչ պատգամավոր էր, ոչ ջիպեր ուներ, ոչ Էջմիածնում տուն ուներ, ոչ էլ ԵԿՄ վարչության անդամ էր: Նա այդ ժամանակ Հորադիզում էր, այնտեղ սահման էր պահում: Հոկտեմբերի 27-ից հետո նա եկավ Երևան: Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը Մանվել Գրիգորյանին գեներալի կոչում տվեց և պաշտոն, ինչի արդյունքում ինձ ազատեց աշխատանքից, հայտարարեց, որ փողի վրա նստած փող ենք ման գալիս ու ամբողջ ազգը սկսեց փող ման գալ: Այսպես, այդ գաղափարն էր, որ հիմք դրեց նյութապաշտությանը: Մանվել Գրիգորյանը միակը չէ, որ նման կարողություն է դիզել, և կան շատերը, ովքեր շատ ավելի մեծ կարողություն ունեն. «Սրանք առաջին քայլերն են, որոնք պետք է շարունակվեն մինչև վերջ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: