Արթուր Վանեցյանը՝առաջիկայում սպասվող աղմկոտ բացահայտումների մասին (video)

Jun 18, 2018 Comments Off on Արթուր Վանեցյանը՝առաջիկայում սպասվող աղմկոտ բացահայտումների մասին (video)

 

Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում պարզելու համար՝ Արդյոք Սերժ Սարգսյանի կողմից Մանվել Գրիգորյանը հատուկ հովանավորչություն ստացել է՞, Կառավարության նիստից հետո լրագրողները  հարցրեցին  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:   Հատուկ քննչական ծառայությունում քննվում է համապատասխան գործը և քրեական գործի ընթացքը բոլոր հարցերի պատասխանը կտա,-պատասխանեց նա:

Արդյոք աղմկոտ բացահայտումներ սպասվո՞ւմ են, հարցին պատասանեց. «Մենք աշխատում ենք մեր բնականոն ռեժիմով, եթե կլինեն փաստեր այս կամ այն անձի, կազմակերպության ապօրինությունների մասին, բնականաբար, համապատասխան արձագանք կլինի: Եթե հստակ փաստեր, հիմքեր կունենանք՝ կլինի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձ թե սովորական քաղաքացի, նույն վերաբերունքին կարժանանա»:

Մանվել Գրիգորյանի տանից առգրավված զենքերով որևէ հանցագործություն կատարվե՞լ է, հարց ուղղեցին ԱԱԾ պաշտոնյային: Փորձաքննությունը ցույց կտա,-ասաց նա:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված ավտոմեքենաներին, Ա. Վանեցյանն ասաց, որ դրանց տերերն արդեն զանգահարում են և հետաքրքրվում, թե ինչպես է եղել, որ իրենց նվիրատվությունները տեղ չեն հասել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: