ՀՀԿ անդամը ընտրողական իրավունքի կրո՞ղ է. Հրանուշ Խառատյան

Jun 17, 2018 Comments Off on ՀՀԿ անդամը ընտրողական իրավունքի կրո՞ղ է. Հրանուշ Խառատյան

ՀՀԿ անդամը ՀՀԿ-ի գիտակցությամբ ընտրողական իրավունքի կրո՞ղ է:

՛՛Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու այս հարցի լիարժեք և անաչառ քննությունն ու պայքարելու ենք Մանվել Գրիգորյանի իրավունքների ամբողջական պաշտպանության համար։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցություն՛՛

Այս հատվածը ՀՀԿ խմբակցության հայտարարությունից վերցրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ գրելով.

Էհ, ՀՀԿ, ՀՀԿ, որքա~ն եք խոստացել ապահովել ՀՀ բնակչության իրավունքները, որքա~ն ենք բողոքել ՀՀ բնակչության տնտեսական, սոցիալական, քաղաքական իրավունքների ձեր ոտնահարումների դեմ, որքա~ն ենք սպասել, որ ընտրողական իրավունքը կստորադասվի բոլորի հավասար իրավունքին: Բայց դուք նույնիսկ հիմա եք հավատարիմ մնում ընտրողական իրավունքի ձեր քաղաքական կուրսին, և ձեր հայտրարության համաձայն ուշադրության կենտրոնում կպահեք միայն Մանվել Գրիգորյանի ամբոջական պաշտպանության խնդիրը՝ պայքարելով այս հարցի ՛՛լիարժեք և անաչառ քննության՛՛ համար: Ինչու՞ չպայքարեք բոլոր ձերբակալվածների ՛՛լիարժեք և անաչառ քննության՛՛ և ուշադրության կենտրոնում չպահեք բոլորի իրավունքների ամբողջական պաշտպանության խնդիրները: ՀՀԿ անդամը ընտրողական իրավունքի կրո՞ղ է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: