Այլևս չեմ լռելու. Քյարամի մայրը իր տղայի հիշատակը իրավունք չունի ուրանալ. Նարինե Կիրակոսյան

Jun 15, 2018 Comments Off on Այլևս չեմ լռելու. Քյարամի մայրը իր տղայի հիշատակը իրավունք չունի ուրանալ. Նարինե Կիրակոսյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ ապրիլյան պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի մայրը, ոմն Թագուհի Օհանյանին պատմում է, թե իրենց գյուղապետը (գյողը կոչվում է Արտաշավան։ Այն գտնվում է Արագածոտնի մարզում) օգնության ձեռք չի մեկնել։
Րոպեներ առաջ այդ տեսանյութը ջնջվել է։ Իսկ Թագուհին չի պատասխանում նամակներին։ Բայց ես որպես այդ գյուղին լավ ծանոթ և որպես առաջին այն մարդը, ով Քյարամենց ընտանիքի սոցիալական ծանր կեցության մասին է հաղորդել, և, որպես այն մարդը ով առաջինն է մի խումբ մարդկանց հետ գնացել Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղ Քյարամ Սլոյանենց տուն և դրամական ու այլ նյութական աջակցություն ցուցաբերել այլևս չեմ լռելու։

Ժողովուրդ․ և այն մարդիկ ով Քյարամենց ընտանիքին օգնել է, դուք թույլ չեք տա չէ՞, որ լռեմ և չասեմ, որ այս ընտանիքը նորմալ տանիք նույնիսկ չունենալով երկու տարի առաջ, ստացել է ամենաշատ աջակցությունը մեզանից շատերից։ Այսօր նրանք վերանորոգված բնակարան ունեն, ստացել են նույնիսկ ավտոմեքենաներ և հազարավոր դրամներ, դոլարներ։ Գնալու եմ նորից գյուղ և նկարեմ և գյուղացիներին էլ հարցնեմ ի՞նչ է արվել զոհվածի ընտանիքի համար։ Եվ կգտնեմ այն տեսագրումը, որտեղ երևում է, թե ինչ ահավոր պայմաններ են ունեցել այն ժամանակ։

Ես չգիտեմ Թագուհի Օհանյանն ո՞վ է, բայց Քյարամի մայրը իր տղայի հիշատակը իրավունք չունի ուրանալ և ի լուր աշխարհի ասել, որ ոչ գյուղապետը, ոչ էլ այլ ոք մեկը նրանց ընտանիքին չի օգնել։
Այս հարցը արդեն պատկան մարմինները պետք է քննարկեն։ Վիդեոն դնել, ջնջելով չի։
Կան մարդիկ, կա ձայնագրություններ, որ էս մարդկանց ավելի շատ ենք օգնել, քան մյուս զոհվածների ընտանիքներին։ Էս ո՞նց անվանես լավ։ Դրամաշորթությո՞ւն գուցե նաև․․․

Նարինե Կիրակոսյանի գրառումը

Фото Наринэ Киракосян.
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: