Աշոտյանը Փաշինյանին դիմեց իր լեզվով

Jun 13, 2018 Comments Off on Աշոտյանը Փաշինյանին դիմեց իր լեզվով

Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետը այս դահլիճում լիներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Բայց հասկանալով հանդիպման կարեւորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության եւ վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը», – ասաց նա:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հեգնել էր, ու հիշեցրել, որ վարչապետը խախտել է սահմանադրական պարտականությունների կատարումը՝ ներկա չգտնվելով ԱԺ դահլիչում:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: