Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ անդամի թեկնածու

May 24, 2018 Comments Off on Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ անդամի թեկնածու

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 12-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,- նշված է հայտարարությունում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: