Բժիշկներ զգուշացեք. կա կոռուպցիոն ռիսկ

May 23, 2018 Comments Off on Բժիշկներ զգուշացեք. կա կոռուպցիոն ռիսկ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում բժիշկներին խուսափել պացիենտներին անհարկի կրկնակի հետազոտությունների ուղարկելուց: Նախարարը  ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է.

«Հաճախ քաղաքացիները որևէ հետազոտություն անցած դիմում են մեկ այլ բուժկենտրոն, և ինչ-ինչ  պատճառներով այդ բուժկենտրոնի բժիշկները նրանցից պահանջում են կրկնակի հետազոտություններ: Պետք է ֆիքսել, որ հետազոտությունների անհարկի կրկնումներն այնքան էլ Հայաստանին բնորոշ երևույթ չեն: Կրկնակի հետազոտությունն այնքան էլ վատ չէ, երբ պատասխանատվություն կրող բժիշկն իսկապես ուզում է ստուգել նախկին կամ ոչ այնքան վստահելի կենտրոնի հետազոտությունները: Սակայն կա նաև երկրորդ նկատառում, երբ պացիենտին, նաև պետությանը դնում են հավելյալ ֆինանսական բեռի տակ: Ես անթույլատրելի եմ համարում պացիենտից պահանջել կրկնակի հետազոտություն, երբ առաջինը կատարված է պատշաճ որակի, պատշաճ սարքավորումներով: Նման դեպքերում հաճախ կա կոռուպցիոն ռիսկ: Պետք է խուսափել անհարկի կրկնումներից: Ես հույս ունեմ, որ մեր բժշկական հասարակությունն  այնքան հասունացած է, որ նման հարցերը կլուծի կոլեգիալ մակարդակում: Իսկ նրանք, ովքեր չարամտորեն կշարունակեն դա, ապա կկիրառվեն համապատասխան միջոցառումներ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: