Հարցախեղդ են անում. ե՞րբ է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը (video)

May 24, 2018 Comments Off on Հարցախեղդ են անում. ե՞րբ է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը (video)

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե հակաօդային պաշտպանության «Տոր» զենիթա-հրթիռային համակարգերը ե՞րբ են լինելու Հայաստանում, ե՞րբ է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հարցի պատասխանը պետական ու ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ է պարունակում:

Փաշինյանը նշեց, որ Սոչի կատարած այցի ընթացում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է տեղի ունեցել, խոսվել է հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության, զարգացման մասին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմատեխնիկական:

«Շատ լավ աշխատանքային մթնոլորտ է հաստատված ՌԴ մեր գործընկերների հետ: Կարծում եմ, որ առաջիկայում կշարունակի ավելի լավ լինել: ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև փոխադարձ վստահության նախնական մթնոլորտ կա, որը հետագայում կխորանա»,-ասաց նա:

Պատգամավոր Միհրան Հակոբյանը նշեց, որ «Տոր» համակարգը որակապես կփոխի հակաօդային պաշտպանությունը: «Դա նո՞ր պայմանավորվածություն է, թե՞ բխում է անցած տարվա վարկային պայմանավորվածություններից»,- հարցրեց Հակոբյանը:

«Ապրանքային վարկերի հետ կապված հարցեր քննարկել ենք ԱԺ-ում, բաց այդ հարցերը չենք քննարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: