Ջիգարխանյանի ընկերը՝ դերասանի առողջական վիճակի մասին

May 17, 2018 Comments Off on Ջիգարխանյանի ընկերը՝ դերասանի առողջական վիճակի մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին երեկ հոսպիտալացրել են, հաղորդում է lenta.ru-ն:

Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: 82-ամյա դերասանի վիճակը գնահատվում է ծանր:

Սակայն դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը Gazeta.ru-ին հայտնել է, որ նա պրոֆիլակտիկ բուժում է ստանում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նա հայտնել է, որ դերասանն անհրաժեշտ բուժում կստանա և մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: