Կամ ես կընտրվեմ որպես վարչապետ՝ ժողովրդի պահանջով, կամ ՀՀ-ում առհասարակ վարչապետ չի ընտրվի. Փաշինյան

Apr 26, 2018 Comments Off on Կամ ես կընտրվեմ որպես վարչապետ՝ ժողովրդի պահանջով, կամ ՀՀ-ում առհասարակ վարչապետ չի ընտրվի. Փաշինյան

Հանրապետության հրապարակում հարթակին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ այս հրապարակում ձեր կողմից ես առաջադրվեցի որպես ժողովրդի վարչապետի թեկնածու: Սա շատ պատասխանատու կարգավիճակ է և, բնականաբար, մենք ակնկալում ենք, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը: Բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք մեկ խնդիր` խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ ՀՀ-ում հաստատված կոռումպացված և հակաժողովրդական համակարգը վերացնելն է: Երեկվանից մենք ստանում ենք բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ առանց համարանիշների մեքենաները գերազանցում են երթեւեկությունն ու խախտումներ անում, մենք այսօր առավոտից զբաղվում ենք այդ հարցով ու հիմա կարող ենք արձանագրել, որ խնդիրը գրեթե լուծված է, այս պահից ի վեր ՀՀ-ում իսպառ պետք է չլինի ոչ մի առանց համարանիշի մեքենա, ոչ մի լկտի վարորդ:

Հիմա, բնականաբար, կան տարբեր գործարքների առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված ու հակաժողովրդական համակարգի հետ րեւէ կոմպրոմիս լինել չի կարող, մենք մեր թիմով՝ ՔՊ կուսակցությամբ ու մեր նախաձեռնություններով, ուսանողական շարժման հետ քննարկել ենք, որ այս իրավիճակում պաշտոնների բաժանման մասին խոսք լինել չի կարող, ուզում եմ հստակ արձանագրվի՝ մենք չենք գնալու կուլիսային պայմանավորվածության, նաեւ այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը հրապարակի ժողովուրդն է, չենք կարող գործել ժողովրդի թիկունքում: Կամ ես կընտրվեմ որպես վարչապետ՝ ժողովրդի պահանջով, կամ ՀՀ-ում առհասարակ վարչապետ չի ընտրվի:

Ուզում եմ հստակ արձանագրել՝ մեր շարժման որեւէ ձեռքբերում մեր բարձրությունից 1 մմ անգամ չի իջնելու, մենք բարձրանալու ենք ու միայն բարձրանալու ենք, եւ ուրեմն մենք ակնկալում ենք, որ բոլոր կուսակցությունները ժողովրդի ընտրությունն ընդունեն առանց նախապայմանների»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: