Ես տեսա նոր Հայաստան. Սերժ Թանկյան. video

Apr 22, 2018 Comments Off on Ես տեսա նոր Հայաստան. Սերժ Թանկյան. video
Այն ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, երբեք առաջ չի կատարվել: Այս մասին ARTN հայկական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը:Նրա խոսքով՝ Հայաստանում մշակութային հեղափոխություն է կատարվում և այն արդեն հաղթել է: Բողոքի շարժումը, որին մասնկացում են մեծ թվով երիտասարդներ, ցույց է տալիս, որ Հայաստանն արդեն փոխվել է և երբ այդ երիտասարդներն ապագայում գան իշխանության, ապա այլ կերպ կղեկավարեն երկիրը:

«Ես շոնրհակալ եմ բոլոր այդ երիտասարդներին նրա համար, որ նրանք մեզ ոգեշնչում են դառնալ լավագույն ակտիվիստներ և պայքարել արդարության համար»,- ասել է Թանկյանը, հավելելով, որ այսօրվա բողոքի ակցիաների ժամանակ նա տեսնում է այն դեմքերի արտահայտությունները, որոնք նա առաջին անգամ տեսել է 2015-ին Երևանում System of a Down-ի համերգին:

«Համերգի ժամանակ ես նոր Հայաստան տեսա, ես հուզված էի: Նույն դեմքերը ես տեսա այսօր»,- ասել է նա:

Թանկյանը կոչ է արել Հայաստանի բոլոր քաղական ուժերին կանգնել ժողովրդի կողքին: Նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետը պետք է գիտակցի, որ մարդիկ հոգնել են և եթե նա մնա, ապա դա վտանգավոր իրավիճակի կհանգեցնի:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: