Սերժ Սարգսյանին շնորհավորելու փոխարեն՝ օտարերկրյա պաշտոնյաները նախազգուշացրել են

Apr 20, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանին շնորհավորելու փոխարեն՝ օտարերկրյա պաշտոնյաները նախազգուշացրել են

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն արդեն երեք օր է՝ ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը` նոր Սահմանադրությամբ դառնալով պետության փաստացի ղեկավարը, երեկ էլ անցկացրեց կառավարության առաջին նիստը, բայց արի ու տես, որ օտարերկրյա պաշտոնյաները չեն շտապում նրան շնորհավորելու հարցում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ընթացքում նա շնորհավորանքներ է ստացել ՌԴ նախագահ Պուտինից ու վարչապետ Մեդվեդևից, Ղազախստանի նախագահ Նազարբաևից, Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլուց և վերջ: Ասել է, թե Ս.Սարգսյանին չեն շնորհավորել ԱՊՀ և ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարները:

Ս.Սարգսյանին այս ընթացքում որևէ մեկը չի շնորհավորել նաև ԵՄ անդամ պետություններից, ոչ էլ ԱՄՆ-ից. ընդհակառակը, եղել են նախազգուշական հայտարարություններ՝ ցուցարարների դեմ բռնի գործողությունների չդիմելու մասին:

Եվ վերջապես, հատկանշական է փաստը, որ Ս. Սարգսյանին չի շնորհավորել ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հետաքրքիր է` Տիգրան Սարգսյանն ինչո՞ւ չի շնորհավորել՝ մոռացե՞լ է, թե՞ փոխել է իր քաղաքական էլիտան ու արդեն արհամարհում է Սերժ Սարգսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: