«Սերժին դեմ ես, սիգնալ տուր».երթ՝Երևանի փողոցներով/video/

Apr 19, 2018 Comments Off on «Սերժին դեմ ես, սիգնալ տուր».երթ՝Երևանի փողոցներով/video/

Կառավարության 3  մասնաշենքը լքելով ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթով «Վերնիսաժի» մոտով շարժվեցին դեպի Խանջյան փողոց ու Կրկես:

Փաշինյանը հայտարարեց, որ փոխում են իրենց մարտավարությունը. «Ոչ թե ճանապարհը փակում ենք, այլ ճանապարհի երկայնքով երկու ուղղությամբ կանգնում ենք ու ասում վարորդներին. «Սերժին դեմ ես, սիգնալ տուր», տեսնենք ինչ է կատարվելու»: Վարորդների մի մասը ազդանշաններով արձագանքում էր ցուցարարների վանկարկումներին:

Ցուցարարներին մի շարքով ուղեկցում են ոստիկանները՝ ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի անմիջական հսկողությամբ, նրանք քայլում են ցուցարարների հետ միասին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: