Եռակի ագրեսիան միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր.Սիրիայի արձագանքը

Apr 14, 2018 Comments Off on Եռակի ագրեսիան միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր.Սիրիայի արձագանքը

ՍԱՆԱ գործակալությունը փոխանցում է,որ  Սիրիայի ԱԳՆ   հայտարարություն է տարածել,անդրադառնալով Սիրիայի դեմ  ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների ռազմական գործողություններին և դրանք որակել որպես  միջազգային իրավունքի կոպիտ խախտում։

«Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի , Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ուխտադրուժ եռակի ագրեսիան Սիրիայի դեմ, ինչը միջազգային իրավունքի, ՄԱԿ սկզբունքների ու կանոնադրության կոպիտ խախտում է :

Արեւմտյան երկրների ագրեսիայի պատճառը Դամասկոսն անվանում է հիասթափությունը Սիրիայի հանդեպ դավադրության ձախողումից ու ահաբեկչական խմբավորումների դեմ Սիրիայի բանակի պայքարի հաջողություններից։

«Ագրեսիայի ժամանակը համընկել է Սիրիա ՔԶԱԿ առաքելության ժամանման հետ՝ Դումայում ենթադրյալ քիմիկատների հետաքննության նպատակով»։ Հարվածները «գլխավորապես ուղղված են եղել առաքելության աշխատանքին խանգարելուն»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: