Հարվածում են այն ժամանակ, երբ Սիրիան խաղաղ ապագայի շանս էր ստացել. Զախարովա

Apr 14, 2018 Comments Off on Հարվածում են այն ժամանակ, երբ Սիրիան խաղաղ ապագայի շանս էր ստացել. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  Facebook-ի իր էջում գրել է.

«ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները Սիրիային հարվածներ հասցրել են այն ժամանակ, երբ այդ երկիրը խաղաղ ապագայի շանս էր ստացել: Այս ամենի թիկունքում կանգնած են նրանք, որոնք հավակնում են աշխարհում բարոյական առաջնորդության, հայտարարում են իրենց բացառիկության մասին: Պետք է, իսկապես բացառիկ լինել, որ այն պահին, երբ Սիրիան խաղաղ ապագայի շանս էր ստացել, գնդակոծել նրա մայրաքաղաքը»:

Դիվանագետը նաեւ հայտարարել է արեւմտյան լրատվամիջոցների պատասխանատվության մասին՝ այդ հարվածների համար: «Սպիտակ տունը հայտարարել է, որ Դամասկոսում քիմիական զենքի մասին վստահությունը հիմնված է լրատվամիջոցների վստահություն ներշնչող հաղորդագրությունների վրա»,-նշել է Զախարովան՝ հավելելով, որ նման հայտարարությունից հետո ամերիկյան եւ այլ լրատվամիջոցները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը տեղի ունեցածի համար:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: