«Ապրիլյան պատերազմում ադրբեջանցիները միայն Թալիշի ուղղությամբ ունեցել են 1000-ից ավել զոհ».Վոլոդյա Հովհաննիսյան (հրամանատար) (video)

Apr 02, 2018 Comments Off on «Ապրիլյան պատերազմում ադրբեջանցիները միայն Թալիշի ուղղությամբ ունեցել են 1000-ից ավել զոհ».Վոլոդյա Հովհաննիսյան (հրամանատար) (video)

2016թ.-ի ապրիլյան պատերազմից անցել է արդեն երկու տարի: Հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը հիշում է՝ ինչպես պատերազմի առաջին օրը 12 ժամ անց Սյունիքի երկրապահ գումարտակը հասավ Մատաղիս. «Ապրիլի 3-ի երեկոյան Մատաղիսում մենք տվեցինք ինը զոհ: Հարվածը թռչող սարքով էր, որի արդյունքում մենք տվեցինք նաև բազմաթիվ վիրավորներ, ովքեր չնահանջեցին»:
Հրամանատարի կարծիքով երկրապահը կարողացավ օգնել բանակին, որպեսզի մինչև վերջին ժամը կանգնեին թշնամու դիմաց. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայոց բանակի, սպայի ու զինվորի ոգին բարձր է: Ցավոք, այդ օրերին մենք տեսանք, որ իրականում ունենք նաև շատ բացթողումներ»:
Ադրբեջանական կողմը միայն Թալիշի ուղղությամբ տվել է հազարից ավել զոհ. «Մենք տեսնում էինք՝ ինչպես է ադրեջանական կողմը տասնյակ մեքենաներով գալիս իրենց զոհերի հետևից»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: