Ինչ գիտի Հայկ Բարսեղյանը Գևորգ Սաֆարյանին «փակելու» մասին և ինչ համար էր բերման ենթարկվել

Mar 23, 2018 Comments Off on Ինչ գիտի Հայկ Բարսեղյանը Գևորգ Սաֆարյանին «փակելու» մասին և ինչ համար էր բերման ենթարկվել

2 օր առաջ բերման էր ենթարկվել Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ, հայտնի իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի որդին՝ SOS TV-ի հիմնադիր Հայկ Բարսեղյանը:  «Ոստիկանական մեքենայի մեջ ենք, տանում են Կենտրոնի բաժանմունք»,- նշել է Բարսեղյանը:

Հայկ Բարսեղյանի խոսքով՝ ոստիկաններն ասել են, որ իրեն բերման են ենթարկում սառը զենք կրելու կասկածանքով: «Փողոցում փոքրիկ վիճաբանություն կար ոստիկանների ու քաղաքացու միջև: Ես որոշեցի գնալ իրենց մոտ, որպեսզի ոչ մի խնդիր չառաջանա: Ոստիկանները որոշեցին կենտրոնանալ իմ վրա, որովհետև մոտս կա դանակ: Դա միշտ ինձ հետ է եղել՝ գոտկատեղիս»,- շարունակեց Բարսեղյանը:

Բարսեղյանի խոսքով՝ դրանից հետո մտածել է, որ հնարավոր է՝ կոնֆլիկտ լինի, և դրա համար սոցիալական ցանցում ուղիղ եթեր է միացրել:

«Այդ ընթացքում այն տղան գնաց, ում համար, որ ես գնացել էի: Ասացին, որ ինձ բերման են ենթարկում և հեռախոսը պետք է անջատեմ, հեռախոսն անջատեցի, ձեռնաշղթաները հագցրին ու քանի որ ուժեղ հագցրին, հետո չէին բացվում:  Ինձ ասացին՝ գյումրեցի՞ ես, «Ֆեյսբուքով» լավ տղա ես խաղում, մեր հացին վայիս ես լինում, ես ընտանիք եմ պահում և այլն, ես փորձեցի մաքսիմալ  զուսպ մնալ, որովհետև գիտեմ՝ Գևորգ Սաֆարյանին ինչու են փակել:Բաժին տանելուց առաջ ոստիկաններից մեկը ցանկացել է ինձ  հետ առանձին խոսել, որի ընթացքում ասել է, որ ջնջի տեսանյութը »,- ասաց Բարսեղյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: