Դեպի տիեզերք ճամփորդություններն ավելի մատչելի կդառնան

Mar 13, 2018 Comments Off on Դեպի տիեզերք ճամփորդություններն ավելի մատչելի կդառնան

Amazon ինտերնետային խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսը գտնում է, որ տիեզերք թռիչքները պետք է հասանելի լինեն մարդկանց լայն խմբերին և մտադիր է մեծ գումարներ ներդնել տիեզերական հետազոտությունների մեջ։

Նրա կարծիքով, լրիվ օրինաչափ է, որ ինքը իր հասույթի մի մասը ծախսի տիեզերքը նվաճելու վրա։ Նա չի նշել, թե կոնկրետ որքան է մտադիր ներդնել տիեզերքի հետազոտման վրա, սակայն նրա ընկերը՝ Ֆրեդերիկ Պոլսենն ասել է, որ կարող է ներդրվի նրա ամբողջ ունեցվածքը «բացի մորը պահելու գումարից»։

Հիշեցնենք, որ Ջեֆ Բեզոսի կարողությունը գնահատվում է 131 միլիարդ դոլար։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: