«Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է». Թաթուլ Մանասերյան (video)

Mar 14, 2018 Comments Off on «Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է». Թաթուլ Մանասերյան (video)

«Մենք հիմա առաջին հերթին ընտրում ենք Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատար»-, այսօր Հայելի ակումբում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետը համոզված է, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են այլ մարդ տեսնել վարչապետի պաշտոնում, պետք է փաստերով հիմնավորեն՝ ո՞վ պետք է փոխարինի Սերժ Սարգսյանին. «Չեմ ասում այլընտրանք չկա, բայց, եթե որևէ մեկը ուզում է այլըտրանք, թող բարի լինի հիմնավորի: Երբ տեսնում ենք, որ այս պայմաններում մենք ընտրում ենք գերագույն գլխավոր հրամանատար, ապա իմ ընտրությունը միանշանակ է՝ եղած քաղաքական ներկապնակից Սերժ Սարգսյանն ինձ համար առավել ընդունելի թեկնածու է»:

Թաթուլ Մանասերյանը ենթադրում է, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք լռում են, գիտակցում են, որ իրենց քաղաքական հայացքներից զատ, այս հարցում Սերժ Սարգսյանն է առավել հարմար թեկնածուն. «Հասարակությունը հիվանդ չէ, աա քաղաքական ուժերի խնդիրն է: Հիվանդության նշաններ հասարակությունը չունի, կա պասիվություն,իսկ մարդիկ, ովքեր իրենց տեսնում են այդ պաշտոնին, թող առաջադրվեն» :

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: