«Գոռ Վարդանյանի մարդկանց առևանգելը, գետնին շպրտելը քրեորեն հետապնդելի արարքներ են». Զարուհի Փոստանջյան (video)

Mar 09, 2018 Comments Off on «Գոռ Վարդանյանի մարդկանց առևանգելը, գետնին շպրտելը քրեորեն հետապնդելի արարքներ են». Զարուհի Փոստանջյան (video)

Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Հայելի ակումբում, անդրադառնալով քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, մասնավորապես Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի վերջին հայտարարությանը, որտեղ նա նշում է, որ ինքը հակաահաբեկիչ է ու այդ պահին հակաահաբեկչական գործողություն է կատարել, նա ասաց. «Ես չգիտեմ, թե Գոռ Վարդանյանը որ ոլորտի մասնագետ է, բայց եթե նույնիսկ հակաահաբեկչական ունակություններ ունի, ապա այդպիսի ունակություններ կարող են կիրառել այն անձինք, ովքեր ի պաշտոնե լիազորված են: Նրա կողմից մեր կին անդամների առևանգումն ու դահլիճից հեռացումը, գետին շպրտելը, սա ոչ մի կերպ չի մտնում նրա լիազորությունների մեջ: Դա քրեորեն հետապնդելի արարք է, պետք է պատժվի»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: