Աղմկահարույց որոշումներ կայացնել հուշել են փոխնախարարները

Mar 08, 2018 Comments Off on Աղմկահարույց որոշումներ կայացնել հուշել են փոխնախարարները

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ առողջապահության ոլորտում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունեն նախարար Լեւոն Ալթունյանի երկու տեղակալները՝ Սերգեյ Խաչատրյանն ու Սամվել Մարգարյանը:

Նշենք, որ Ս. Խաչատրյանը Ալթունյանի համակուրսեցին է եղել: Հենց նա է նախարարին հուշել ծխախոտի դեմ պայքարի, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման պարտադրանքի, դեղատոմսերով դեղերը վաճառելու մասին որոշումներ կայացնել՝ համոզելով, որ դրանց «ագրեսիվ» կիրառման արդյունքում ոլորտում լրջագույն ձեռքբերումներ կգրանցվեն:

Իսկ Սամվել Մարգարյանն էլ, որին նախարարությունում «թութակով Սամվելիկ» են ասում, ապահովում է ֆինանսական հաշվարկների իրականացումը` ապացուցելով, թե իրենց որոշումներն ինչ ձեռքբերումների կհանգեցնեն:

Նկատենք նաեւ, որ կոնկրետ դեղատոմսերով դեղեր ձեռք բերելու որոշման հիմքում մի քանի խոշոր հիվանդանոցների գերշահույթները նվազեցնելու իրական նպատակ կա նախարարությունում, որից, սակայն, տուժում է բնակչությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: