Դեղատների առջև դեղատոմսեր ե՞ն գրում և վաճառում

Mar 07, 2018 Comments Off on Դեղատների առջև դեղատոմսեր ե՞ն գրում և վաճառում

ՀՀ նախարարությունը հանձնարարական է տվել՝ բացահայտելու դեղատների առջև դեղատոմսեր գրելու և վաճառելու դեպքերը: Այս մասին ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: «Ես տեղեկացել եմ այն մասին, որ նման երևույթ է տեղի ունենում: Մենք առավոտից հանձնարարություն ենք տվել վեր հանելու այդ դեպքերը: Ուզում ենք հասկանալ, թե որտեղ են տեղի ունենում դրանք, և ովքեր են հեղինակները»,-ասաց փոխնախարարը:

Նման դեպքերի վերաբերյալ ահազանգեր այս պահի դրությամբ նախարարությունը չի ստացել:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: