Հարձակվել են Սոբչակի վրա

Mar 04, 2018 Comments Off on Հարձակվել են Սոբչակի վրա

ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ Մոսկվայում հարձակվել են իր վրա: Այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր էջում՝ նշելով, որ իրեն նախ հրել և վայր են գցել, ապա նաև անհայտ հեղուկ են լցրել վրան:

Սոբչակի պնդմամբ, հարձակման հեղինակը վնասազերծվել է, նրա անունն է Ալան Ձուցև: Հարձակման ընթացքում նա գոռացել է․ – «Ժիրինովսկու համար»:

«Ոստիկանությունը եկել է, արձանագրությունն է ձևակերպվում։ Փաստաբանները ժամանել են դեպքի վայր»,– ասել են շտաբում։

Փետրվարի 28-ին, հեռուստատեսությամբ նախընտրական բանավեճերի ժամանակ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից առաջադրված Քսենիա Սոբչակը ջուր էր լցրել նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկու վրա։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: