Պուտինի սենսացիոն հայտարարությունը

Mar 01, 2018 1 Comment

Ռուսաստանի համար գլխավոր սպառնալիքը հետ մնալն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն:

«Հենց հետ մնալը՝ ահա մեր գլխավոր սպառնալիքը և ահա մեր թշնամին: Եթե իրավիճակը չբեկենք, ապա այն անխուսափելիորեն կխորանա: Սա նման է քրոնիկական հիվանդության, որն անխուսափելիորեն քայլ առ քայլ օրգանիզմը ներսից հյուծում ու քայքայում է»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ապագան պետք է իրենք որոշեն:

Խոսելով Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառումից՝ ասել է, որ դա համարվելու է միջուկային հարձակում: «Նշեմ, որ մեր ռազմական դոկտրինում Ռուսաստանն իրեն միջուկային զենքի կիրառման իրավունք է վերապահում իր եւ իր դաշնակիցների դեմ միջուկային հարձակման պարագայում: Կամ մեր դեմ հասարակ զենքի կիրառման պարագայում, եթե այն վտանգում է պետության գոյությունը»:

Գլխավոր Թողարկում, Միջազգային

Մեկ անդրադարձ “Պուտինի սենսացիոն հայտարարությունը” հրապարակմանը