Հսկա պաշար. ոստիկանները Երեւանում խոշոր չափերի թմրանյութ, զենք են հայտնաբերել (տեսանյութ)

Feb 19, 2018 Comments Off on Հսկա պաշար. ոստիկանները Երեւանում խոշոր չափերի թմրանյութ, զենք են հայտնաբերել (տեսանյութ)

Երեւանում ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց օգտագործելու դեպք, ապօրինի զենքեր:

Ոստիկանության տեղեկությունների համաձայն, Լոշտ Հովո մականվամբ, նախկինում մի քանի անգամ դատապարտված Հովհաննես Այվազյանը ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում, օգտագործում ու նաեւ իրացնում:

Նրա վարձակալած տան խուզարկությամբ հայտնաբերվել են ոչ միայն թմրանյութով լցված ներարկիչներ, այլեւ 1 մգ տարողությամբ 680 օգտագործված ներարկիչ եւ 120 օգտագործված ասեղ: Հայտնաբերվել են նաեւ հաբեր, կշեռք, որով չափել են թրմադեղերը, կանեփի սերմ, հերոին թմրատեսակ, զենք, փամփուշտներ:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: