Բացառիկ տեսանյութ` Երևանում դժոխային արագությամբ շումախերական ավտովթարից. տուժածների մեջ է ֆուտբոլիստ և ԵՊՀ-ի ուսանող

Feb 19, 2018 Comments Off on Բացառիկ տեսանյութ` Երևանում դժոխային արագությամբ շումախերական ավտովթարից. տուժածների մեջ է ֆուտբոլիստ և ԵՊՀ-ի ուսանող

Ներկայացնում ենք բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում փետրվարի 17-ին տեղի ունեցել խոշոր ավտովթարը, երբ Lada Priora մակնիշի 81 ՏX 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դժոխային արագությամբ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի բաշխման հանգույցին, այնուհետև ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին։

Վթարի հետևանքով վարորդը՝ Փարաքար գյուղի բնակիչ՝ 22-ամյա Էդգար Օհանյանը և ուղևորներ՝ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 23-ամյա Մհեր Սահակյանը, 23-ամյա Խաչիկ Կարապետյանը և 22-ամյա Սարգիս Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վիրավորներից Մ. Սահակյանը «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ Խ. Կարապետյանը Երևանի Պետական Համալսարանի ուսանող է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի դիմաց, Lada Priora մակնիշի 81 ՏX 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել էր ճանապարհին տեղադրված գազի բաշխման հանգույցին, տապալել այն՝ կոտրելով ճնշման կարգավորիչն ու գազախողովակը և առաջ ընթանալով՝ բախվել բետոնե բաժանարար գոտուն:

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: