Ինչ է գրել Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված նամակում

Feb 14, 2018 Չի մեկնաբանվել

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հղեցի հետեւյալ նամակը․

ՀՀ առաջին նախագահ,
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին.

Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան.

Ս/թ փետրվարի 23-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկացացուցիչներին եւ անձամբ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու լսումներին։ Նշեմ նաեւ, որ ցանկության դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդես գալ զեկուցմամբ։

Կանխավ շնորհակալություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԵԼՔ խմբակցության ղեկավար»:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ինչ է գրել Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված նամակում”

Մեկնաբանել