Նիստը վերսկսվեց.Տարոն Մարգարյանը խիստ նախազգուշացրեց

Feb 13, 2018 Comments Off on Նիստը վերսկսվեց.Տարոն Մարգարյանը խիստ նախազգուշացրեց

Երեւանի ավագանու նիստը մոտ մեկ ժամ ընդմիջվելուց հետո շարունակվեց: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ եթե Երկիր ծիրանի խմբակցության անդամները հաջորդ անգամ էլ փորձեն խաթարել նիստի բնականոն ընթացքը, ապա կհեռացվեն դահլիճից:
Նիստը սկսվելուն պես ՀՀԿ խմբակցության ավագանու անդամներից մեկը խնդրեց Տարոն Մարգարյանին թույլատրել շտապ օգնության աշխատակիցները ներկա լինեն նիստին։

Նշենք, որ քաղաքապետարանում բուժաշխատողներ ու մեծ թվով ոստիկաններ կան։ Վերջիններս նիստերի դռան մոտ սպասում են նիստի ավարտին, որից հետո, հավանաբար, քննչական գործողություններ կիրականացնեն:

Նիստի վերսկսվելուն պես ելոււյթ ունեցավ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Նա ներողություն խնդրեց քաղաքացիներից՝ նշելով, որ փոխանակ նրանց խնդիրներն այստեղ բարձրացվեն, նիստերը տապալվում են:

Երկիր ծիրանի խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը եւ Սոնա Աղեկյանը մասնակցում են նիստին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: