Սկանդալային դեպք Փհենչհան-2018-ում

Feb 13, 2018 Comments Off on Սկանդալային դեպք Փհենչհան-2018-ում

Ճապոնացի չմշկորդ Կեյ Սայտոն ժամանակավորապես հեռացվել է մրցումներից, քանի որ 2018 թվականի օլիմպիական խաղերում նրա դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել:

Այս մասին հայտնում է Մարզական արբիտրաժային դատարանի (CAS) մամուլի քարտուղարությունը:

Սայտոն առաջին մարզիկն է, որի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել Փհենչհանում:

21-ամյա մարզիկն արդեն լքել է օլիմպիական ավանը, և հիմա չի կարող հանդես գալ ոչ միայն Փհենչհանում, այլև ISU-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներում մինչև վերջնական քննության արդյունքը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: